Հավի միսը՝ իտալական ձևով
Բաղադրիչներ
1. Հավ – 1 կգ
2. Կոնսերվացված կանաչ ոլոռ – 400 գ
3. Գազար – 3 հատ
4. Թթվասեր – 1 բանկա
5. Դափնու տերև – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Մոտ 1 կգ քաշ ունեցող հավը կտորների բաժանել, աղ ցանել և տապակել բուսայուղով: Տապակված կտորները շարել կաթսայի մեջ:
2. 2-3 հատ գազարն անցկացնել խոշոր քերիչով և տապակել այն բուսայուղի մեջ, որով տապակվել է հավը:
3. Գազարը նույնպես լցնել կաթսայի մեջ: Ավելացնել կանաչ ոլոռը, 1 բաժակ թթվասերը, 1-2 հատ դափնու տերև, աղ ցանել՝ ըստ ճաշակի: Շոգեխաշել ջեռոցում կամ ցածր կրակի վրա 15-20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը