Բաժիններ՝

Կույր և խուլ շունը զգում է՝ երբ է գալիս իր տերը. հուզիչ տեսանյութ

Չնայած այն բանին, որ շան հետ կյանքն այդպես դաժանաբար է վարվել, նա չի վհատվում եւ միշտ ուրախանում է տիրոջ վերադարձի համար՝ զգալով նրա հոտը։ Սրտառուչ տեսահոլովակը մի քանի օր առաջ նկարահանել է ամերիկյան մի ընտանիք Վաշինգտոնից: Այն արագորեն տարածվել է Համացանցում եւ ամբողջ աշխարհում:

Այդ տեսանյութի գլխավոր հերոսն Օպալ անունով ավստրալական գամփռն է: Նա խուլ եւ կույր է ծնվել վատ ընտրասերման հետեւանքով: Ինչպես պատմում են շան տերերը, նա ընտանիքում է ընդամենը երեք ամիս, բայց ամեն օր միեւնույն ժամին սպասում է տիրոջ վերադարձին: Օպալը կարող սպասել ժամերով, բայց, երբ զգում է տղամարդու հոտը, բառացիորեն խենթանում է եւ անտեսում մյուս բոլոր ավտոմոբիլները՝ իմանալով, թե հատկապես որ ավտոմեքենայով է գալիս նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս