
Կոճապղպեղային թխվածքաբլիթներ՝ դարչինով

Բաղադրիչներ
1. Ալյուր – 2 բաժակ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ձու – 1 հատ
4. Փխրեցուցիչ – 1 թ/գ
5. Կարագ – 100 գ
6. Կոճապղպեղի արմատ – 2 հատ
7. Աղացած դարչին – 1 թ/գ
8. Մեխակ – 5 հատ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
2. Ալյուրը խառնել փխրեցուցչի, մաքրած և մանր քերած կոճապղպեղի, մանրացած մեխակի և դարչինի հետ:
3. Կարագը փափկեցնել: Հարել կարագը շաքարավազի հետ, ավելացնել ձուն, ալյուրը և խմոր հունցել:
4. Սեղանին ալյուր շաղ տալ, խմորը գրտնակել և թխվածքաբլիթներ ձևավորել: Վրան շաքարավազ կամ քերած նուշ շաղ տալ:
5. Տապակին կարագ քսել, վրան ալյուր շաղ տալ, թխվածքաբլիթները շարել և թխել 25-30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը