Բաժիններ՝

ԱՄՆ-ում Mega Millions վիճակախաղի ջեքփոթը հասել է ռեկորդային 868 միլիոն դոլարի

ԱՄՆ-ում ամենատարածված վիճակախաղերից մեկի՝ Mega Millions-ի ջեքփոթը հասել է 868 միլիոն դոլարի, դա ռեկորդային գումար է այդ վիճակախաղի պատմության մեջ: Այս մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը հոկտեմբերի 17-ին հրապարակվել է վիճակախաղի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 16-ին կայացած խաղարկության արդյունքներով՝ վիճակախաղի 4,5 միլիոն տոմսեր եղել են շահող: Դրանց տերերը կստանան տարբեր դրամական մրցանակներ: Այդ օրը ջեքփոթը տանել ոչ մեկին չի հաջողվել: Հաջորդ խաղարկությունը նախատեսված է հոկտեմբերի 19-ին: Այդ օրը ջեքփոթն, ինչպես սպասվում է, կհասնի արդեն 900 միլիոն դոլարի: Գլխավոր մրցանակը շահելու շանսերը կազմում են մոտավորապես մեկը 303 միլիոնի հարաբերությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031