Warner ստուդիան ֆիլմ կնկարահանի Թոմի և Ջերիի մասին. Variety
Warner Bros. կինոստուդիան ռեժիսոր Թիմ Սթորիի հետ բանակցություններ է սկսել «Թոմը եւ Ջերին» մուլտսերիալի մոտիվներով ֆիլմի նկարահանումների շուրջ: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:
Նրա տվյալներով՝ կինոնկարն իրենց կներկայացնի խաղարկային կինո՝ անիմացիայի տարրերով. նկարված կատուն եւ մկնիկը կտեղավորվեն իրական աշխարհում: Նշվում է, որ նկարահանումները պլանավորված են 2019 թվականին:
Warner Bros. կինոընկերությունն սկսել է ակտիվորեն անիմացիոն ֆիլմերով զբաղվել 2013 թվականից, երբ ստեղծվեց Warner Animation Group ստորաբաժանումը: 2014 թվականին ընկերությունը թողարկեց «Լեգո Ֆիլմը», որը համաշխարհային վարձույթում հավաքեց ավելի քան 468 մլն դոլար եւ BAFTA մրցանակ ստացավ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:
Ռեժիսոր Թիմ Սթորին շուրջ տասը լիտամետրաժ աշխատանքների հեղինակ է, դրանցից ամենահայտնիներն են՝ «Ֆանտաստիկ քառյակը» (2005 թ.) եւ «Ֆանտաստիկ քառյակը. Արծաթե սերֆերի ներխուժումը» (2007 թ.) ժապավենները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: