Բաժիններ՝

Ոստիկանները բերման են ենթարկել կանգառում քաղաքացուհու պայուսակից հեռախոս գողանալու մեջ կասկածվողին

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կորյունի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գարիկ Զ.-ին և հրավիրել 1954 թ. ծնված Մարիամ Թ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Գարիկ Զ.-ն Աբովյան-Կորյունի փողոցների խաչմերուկի մոտի կանգառում Մարիամ Թ.-ի պայուսակից գողացել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031