
Չինաստանը փորձարկել է աշխարհում խոշորագույն անօդաչու փոխադրական ինքնաթիռը

Չինաստանի մշակած՝ աշխարհում ամենամեծ անօդաչու փոխադրական ինքնաթիռը հաջողությամբ է անցել առաջին թռիչքային փորձարկումները: Ինչպես հոկտեմբերի 18-ին հայտնել է Շանհայի «Քեյնյուս» լրատվական պորտալը, ինքնաթիռն օդ է բարձրացել հոկտեմբերի 16-ին Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջանի Բաոտոու քաղաքի փորձարանի թրիչքավայրէջքային գոտուց։
«Ֆեյհուն 98»-ի («Թռչող կարապ 98»-ի) առավելագույն վերթիռային զանգվածը կազմում է 2,5 տոննա, բեռնային հատվածամասի ծավալը 15 խորանարդ մետր է, բեռնամբարձությունը՝ 1,5 տոննա:
Ինքնաթիռը նախագծված է մինչեւ 4,5 հազար մետր առավելագույն բարձրության վրա ժամում 180 կիլոմետր արագությամբ թռիչքների համար: Առանց լրալցավորման «Ֆեյհուն 98»-ը կարող է հաղթահարել մինչեւ 1,2 հազար կիլոմետր հեռավորություն: Վերթիռի եւ վայրէջքի համար բավական է 150 մետր գոտին, ինչը թույլ է տալիս բեռնափոխադրումների համար այն օգտագործել տեղանքի բարդ ռելիեֆով շրջաններում:
Ինքնաթիռը կարող է փոխադրել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նշանակության բեռներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: