Գիտնականներն անսովոր կապ են բացահայտել տղամարդու անպտղության և շաքարախտի միջև

Ամուլ տղամարդիկ անսովոր կերպով հաճախ են տառապում երկրորդ տիպի շաքարախտով եւ նյութափոխանակության խանգարումներով, ինչը կարող է վկայել կապի առկայությունն այդ հիվանդությունների միջեւ եւ դրանց զարգաման ընդհանուր պատճառը: Այս եզրակացությանն են հանգել գիտնականները, որոնք հոդված են հրապարակել BJU International հանդեսում։

«Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ ամուլ տղամարդկանց մոտավորապես 15 տոկոսը միաժամանակ գտնվել է նախաշաքարախտային վիճակում, որի զարգացման մասին նրանք չեն իմացել: Դրա առկայությունն, ի լրումն, կապված է եղել սերմնահեղուկի որակի անկման եւ FSH հորմոնի բարձր մակարդակի հետ, որը խթանում է սեռական բջիջների բազմացումը»,- գրում են Անդրեա Սալոնիան եւ նրա գործընկերները Միլանի համալսարանից (Իտալիա): Ընթացիկ գնահատումներով՝ արեւմտյան երկրներում ընտանեկան զույգերի 10-15 տոկոսն ունակ չէ շարունակելու սերունդը երկու «կեսերից» մեկի անպտղության պատճառով:

Ընդունված պատկերացումներին հակառակ, ամուլ տղամարդկանց եւ կանանց բաժինը մոտավորապես հավասար է, ընդ որում անպտուղ տղամարդկանց եւ կանանց մեծ մասը ծննդունակությունը կորցնում է 40-55 տարեկանում:

Անպտղության կենսաբանական «արմատները» մեծավ մասամբ անհայտ են մնում այն ծագումնաբանական մեխանիզմների բարդության քիչ ուսումնասիրվածության պատճառով, որոնք կառավարում են ձվաբջիջների եւ սպերմատոզոիդների արտադրումը:

Սալոնիան եւ նրա գործընկերները հայտնաբերել են անպտղության զարգացման հնարավոր պատճառներից մեկը մարդկության ուժեղ կեսի մոտ՝ վերլուծելով մոտավորապես 750 տղամարդկանց հիվանդությունների պատմություններն, ովքեր վերջին տարիներին Միլանի վերարտադրողական կլինիկաներ են դիմել՝ անձնական կյանքի խնդիրների գանգատներով:

Ուսումնասիրելով այդ տվյալները եւ հավաքելով սերմնահեղուկի եւ արյան նմուշները՝ գիտնականները փորձել են առանձնացնել այն խնդիրները, որոնք միավորել են այդ բոլոր տղամարդկանց: Բացի սրտի եւ անոթների աշխատանքի հետ կապված խնդիրներից, որոնք տիպականորեն ուղեկցում են ամլության զարգացումը, իտալացի բժիշկները պարզել են, որ ոչ պակաս ուժգին է դրա առաջացման վրա ազդել եւս մեկ հիվանդություն՝ երկրորդ տիպի շաքարախտը: Ինչպես պարզվել է, յուրաքանչյուր վեցերորդ տղամարդը տառապել է ոչ միայն անձնական կյանքի խնդիրներից, այլեւ երկրորդ տիպի շաքարախտից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս