Բաժիններ՝

Լեգենդար Winamp մեդիանվագարկիչը պլանավորում է վերադառնալ շուկա

Լեգենդար Winamp մեդիանվագարկիչը պլանավորում է վերադառնալ շուկա: Այդ մասին հայտնել է TechCrunch ինտերնետ-հրատարակությունը: Փլեերի վերջին նորացումն ամերիկյան AOL-ը թողարկել էր 2013 թվականի դեկտեմբերին, ինչից հետո ընկերությունը փակվել էր:

ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Radionomy Group բելգիական կորպորացիան՝ Winamp նախագծի նոր սեփականատերը, պատրաստվում է փլեերի բազայի վրա ստեղծել ագրեգատոր՝ հանձնարարականների ու երաժշտական գրադարանի համակարգով, որը հասանելի է բաժանորդագրմամբ:

Radionomy Group-ի ղեկավար Ալեքսանդր Սաբունջյանը հայտնել է, որ փլեերի նոր տարբերակը կհայտնվի հաջորդ տարի եւ «վինամպովյան» ժառանգությունը կզուգակցի ունկնդրումից նոր տպավորության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031