
Գագիկ Ներսիսյանին շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ hետազոտական և գիտակրթական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Գագիկ Հրաչյայի Ներսիսյանին շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում:
Գագիկ Ներսիսյանը ծնվել է 1951թ. փետրվարի 5-ին ՀՀ Արտաշատի մարզի Նշավան գյուղում:
1968թ. ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը:
1976-1978թթ. աշխատել է Վիտամինային պրեպարատների գործարանում որպես բաժնի վարիչ:
1978-1990թթ. աշխատել է Քիմիական ռեակտիվների և հատուկ մաքրության նյութերի համամյութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական ֆիլեալում որպես ավագ ինժեներ, ապա կրտսեր և ավագ գիտաշխատող:
1990-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր:
1996-2000թթ. եղել է «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն:
2001թ.՝ «Օրրան» օրաթերթի պատասխանատու քարտուղար:
2016 թվականից ղեկավարում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետազոտական և գիտակրթական կենտրոնի լաբորատորիան:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման անկունքներում կանգնած Գագիկ Ներսիսյանն՝ իր բեղմնավոր գործունեությամբ երկու տարվա ընթացքում դարձել է 18 գյուտերի, օգտակար մոդելների և մի շարք գիտական հոդվածների հեղինակ: