Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքն ու եկամուտները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 11–ին, երբ դեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր:

Ֆելիքս Ցոլակյանն անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել:

Նրա դրամական միջոցները 2017թ. կազմել են 14 888 000 ՀՀ դրամ:

ԱԻ նախարարի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից եւ կենսաթոշակից:

Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 4 465 460 ՀՀ դրամ, կենսաթոշակից ստացած եկամուտը՝ 1 816 499 ՀՀ դրամ: Մինչ պատգամավոր դառնալը նա ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, մի քանի տարի զբաղեցրել է Շիրակի մարզպետի, իսկ ավելի վաղ՝ նաեւ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս