
«Գահերի խաղից» դերասանը կարող է դառնալ հաջորդ Ջեյմս Բոնդը. Daily Mail

Շոտլանդացի դերասան Ռիչարդ Մեդենը կարող է Ջեյմս Բոնդի դերում Դենիել Քրեյգին փոխարինել «Բոնդ 25» ժապավենից հետո: Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը:
Նրա տվյալներով՝ բանդապատումի պրոդյուսերները պատրաստ են 007 գործակալի դերն առաջարկել թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության դերասանին, որը հայտնի է դարձել «Գահերի խաղի» սերիալների, «Մեդիչի. Ֆլորենցիայի տիրակալները» եւ «Թիկնապահը» ֆիլմերի շնորհիվ: Առաջիկա մի քանի օրերին Բոնդի մասին ֆիլմերի մշտական պրոդյուսեր Բարբարա Բրոքոլին այդ մասին կտեղեկացնի Մեդենին, որը ֆավորիտ բուքմեքերն է, նշում է թերթը:
Դերասանը «գլխավորում է ժապավենի այս ամենաբաղձալի դերի հավակնորդների ցուցակը», հրատարակությանը հայտնել է իրազեկ աղբյուրը: Մինչ այժմ բրիտանացի լրտեսի մասին նկարահանվել է 24 ֆիլմ:
Ընդհանուր դրամարկղային մուտքերը կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար: Վերջին չորս ֆիլմերում 007 գործակալի դերակատարը եղել է Դենիել Քրեյգը: Բացի նրանից, սուպերգործակալներ են եղել Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը (1927-2017 թթ.), Թիմոթի Դալթոնը եւ Փիրս Բրոսնանը:
Ժողովրդականություն վայելող կինոսագայի ամենամեծ թվով պաշտոնական կինոնկարներում նկարահանված դերասանը Ռոջեր Մուրն է: Նա դերեր է խաղացել յոթ ֆիլմում: Ջեյմս Բոնդի արկածների մասին կինոշարքի առաջին ֆիլմը, որը կրում է «Դոկտոր Նոու» անվանումը, էկրան է բարձրացել 1962 թվականին: Մինչ այժմ ռեժիսոր Սեմ Մենդեսի բոնդապատումի վերջին սերիան՝ «007. ՍՊԵԿՏՐ»-ը, համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 880 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: