Բուքինգհեմյան պալատը պաշտոնական լուսանկարներ է ցուցադրել արքայադուստր Եվգենյայի հարսանիքից
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը պաշտոնական լուսանկարներ է հրապարակել արքայադուստր Եվգենյայի եւ Ջեկ Բրուքսբենքի հարսանիքից: Զույգի պսակադրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Վինձորի Սուրբ Գեորգիի մատուռում, տեղեկացնում է BBC-ին:
Եվգենյան՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհին, արքայազն Էնդրյուի եւ Սառայի՝ Յորքի դքսուհու, երկրորդ դուստրն է:
28-ամյա արքայադուստրը իր քրոջից՝ Բեատրիսայից, հետո իններորդն է բրիտանական գահի ժառանգման հերթում: Եվգենյայի ամբողջական տիտղոսն է՝ Նորին Թագավորական մեծություն Յորքի արքայադուստ Եվգենյա:
Հարսանիքից հետո նա պահպանել Է տիտղոսը, բայց նաեւ կարող է վերցնել ամուսնու ազգանունը: Ջեկ Բրուքսբենքը Casamigos ընկերության բրենդ-մենեջերն է, որը հիմնադրվել է Ջորջ Քլունիի կողմից: Նա արքայադստեր հետ ծանոթացել է 2010 թվականին, երբ նա 24 տարեկան էր, իսկ արքայադուստրը՝ 20 տարեկան: Բրուքսբենքի խոսքով՝ դա սեր էր առաջին հայացքից: Ֆոտոնկարիչ Ալեքս Բրամելի կողմից արված լուսանկարների թվում է կառքում նորապսակների համբույրի սեւ-սպիտակ լուսանկարը: