Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարիհի 44-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Գ., ծնված 1961 թ.) հարվածել է ճամփեզրի արգելապատնեշին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031