Բաժիններ՝

«Անօգուտ է լիդեր կերտել մի տղայից, ով խաղից առաջ 20 անգամ վազում է զուգարան». Մարադոնան՝ Մեսսիի մասին

Լեգենդար արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնան գտնում է, որ Լիոնել Մեսսին չունի բավարար լիդերական որակներ:

«Անօգուտ է կերտել լիդեր մի տղայից, ով խաղից առաջ 20 անգամ վազում է զուգարան: Մի աստվածացրեք Մեսսիին: Լեոն «Բարսելոնայում» մի բան է, իսկ հավաքականում՝ լրիվ ուրիշ բան: Ես այլևս չէի հրավիրի Մեսսիին, բայց երբեք մի ասա՝ երբեք: Պետք է նրա վրայից հանել ճնշումը, որպեսզի ստանանք այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին ուզում ենք տեսնել»,- Մարադոնային է մեջբերում AS-ը:

Մեսսին ԱԱ-2018-ից հետո դադարեցրել է ելույթներն Արգենտինայի հավաքականում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031