Բաժիններ՝

«Ռոնալդուն սուպերհերոս է, բայց «Յուվենթուսը» միայն Կրիշտիանուն չէ». «Յուվենթուսի» նախագահ

Թուրինցիների նախագահն աջակցել է Ռոնալդուին դժվար ժամանակներում:

«Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անիելին պատմել է, թե ինչ է տվել ակումբին Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:

«Մենք ստացանք մարզական բաղադրիչի մեծ բարելավում: Բացի այդ, Կրիշտիանուն նպաստում է ակումբի առաջխաղացմանն աշխարհում, իտալական ֆուտբոլի տարածմանը, հեռուստատեսային իրավունքների վաճառքին: Երեխաներն ամբողջ աշխարհում երազում են տեսնել սուպերհերոսների, և Ռոնալդուն դրանցից մեկն է: Բայց «Յուվենթուսը» միայն Ռոնալդուն չէ: Մենք թիմ ենք, որում Կրիշտիանուն բալ է՝ տորթի վրա, որը թխվել է դանդաղ, առանց շտապելու, քայլ առ քայլ»,- Անիելիին է մեջբերում Football Italia-ն:
Ռոնալդուն «Յուվենթուս» տեղափոխվեց 2018թ. ամռանը, 112 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031