Բաժիններ՝

Աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում է սովից

Աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում է սովի եւ թերասնման խնդրից, ընդ որում՝ Աֆրիկայի երկրներն այս վարկանիշի ռեկորդակիրներն են: Այդ մասին վկայում են «Սովի ընդհանուր տեղեկատու» ամենամյա զեկույցի տվյալները, որը հրապարակել է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը Welthungerhilfe եւ Concern Worldwide ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ։

Նշվում է, որ 2018 թվականի ցուցանիշն առավելագույնին է հասել այս զեկույցի հրապարակման ողջ ժամանակաշրջանում: Զեկույցի տեղեկատվության համաձայն, այսօրվա դրությամբ շուրջ սովից տառապում է 124 մլն մարդ՝ երկու տարի առաջվա 80 միլիոնի համեմատությամբ: Դրա հետ մեկտեղ տեղեկացվում է, որ հարկադիր վերաբնակների թիվը, որոնք սովի են մատնված կամ անբավարար են սնվում, այս տարի հասել է մոտավորապես 70 միլիոնի:

Աֆրիկայի յոթ երկրներում, ներառյալ Չադը, Հայիթին, Մադագասկարը, Սիեռա-Լեոնեն, Եմենը եւ Զամբիան, այս խնդիրն առավել լուրջ վտանգ է ներկայացնում: Սովահար բնակչության հետ կապված ամենակրիտիկական իրադրությունը գրանցվել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Ցուցանիշի զգալի վատթարացում է արձանագրվել ԿԺԴՀ-ում, որը սովյալ բնակչության թվաքանակով 27-րդ տեղից տեղափոխվել է 11-րդ տեղ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս