
5 մթերք, որ կարող եք օգտագործել գիշերային ժամերին

Գիշերային ժամերին ուտելն ուղիղ կապ ունի ավելորդ կիլոգրամների հետ: Med2.ru-ի հաղորդմամբ՝ վերջին անգամ պետք է սնունդ օգտագործել քնելուց 3 ժամ առաջ: Այս մթերքի օգտագործումն ավելորդ կիլոգրամների պատճառ չի դառնա:
Նուշ: Նուշը հարուստ է E վիտամինով, օմեգա-3 ճարպաթթուներով, այլ օգտակար միկրոտարրերով: Բացի այդ՝ նշի բաղադրիչները հեշտ են յուրացվում և չափավոր օգտագործման դեպքում ավելորդ կիլոգրամների պատճառ չեն դառնում:
Հնդկահավի միս: Հնդկահավի միսը հեշտությամբ է յուրացվում: Այն անփոխարինելի ամինաթթուներ է պարունակում, որոնք մասնակցում են սերոտոնինի սինթեզին: Վերջինս հայտնի է՝ որպես երջանկության հորմոն, օգնում է քնի հետ կապված խնդիրների դեպքում:
Ծնեբեկ: Ծնեբեկը պրոբիոտիկներ է պարունակում, որոնք խթանում են աղեստամոքսային տրակտի աշխատանքը:
Հումուս: Հումուսը պատրաստվում է սիսեռի օգտագործմամբ: Լոբազգիների ընտանիքի այս ներկայացուցիչը խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառ չի դառնում, բուսական ծագման սպիտակուցներ է պարունակում:
Հունական յոգուրտ կամ կեֆիր: Այս մթերքն ապահովում է աղիների նորմալ աշխատանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը