Մթերք, որը կօգնի մոռանալ թութքի մասին

Թութքը վտանգավոր չէ կյանքի համար, սակայն կարող է էապես ազդել կյանքի որակի վրա: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս մթերքը կօգնի թութքի բուժման ընթացաքում, ինչպես նաև կարող է կանխարգելել դրա առաջացումը:

Կտավատի սերմեր:  Կտավատի յուղն օգնում է ազատվել փորկապությունից և հաստ աղու լորձաթաղանթի բորբոքումից: Կտավատի սերմերը բավական շատ սննդային մանրաթելեր են պարունակում, որոնք օգնում են կանխարգելել փորկապությունը: Բացի այդ՝ այս սերմերը հարուստ են նաև օմեգա-3 ճարպաթթուներով:

Բազուկ: Փորկապությունը հաճախ կապված է թութքի հետ: Այս խնդրի դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը սննդային մանրաթելերի օգտագործումն է: Բազուկը հարուստ է ոչ միայն մանրաթելերով, այլև վիտամին C-ով, ինչի շնորհիվ փորկապությունն ու թութքը կանխարգելելու հնարավորություն է տալիս:

Վարսակ: Վարսակը հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում՝ մանրաթելերով, որոնք ջրի հետ օգտագործելու դեպքում լավացնում են աղիների աշխատանքը:

Կարդացեք նաև

Մրգեր և ընդեղեն: Ծիրանի չիրը, չամիչն ու արմավն ավելի շատ բջջանյութ են պարունակում, քան մյուս մրգերը: Ընդեղենը հարուստ է մանրաթելերով, որոնք օգնում են կանխարգելել փորկապությունը:

Խավարծիլ (ревень): Խավարծիլի արմատներն օգնում են լավացնել աղիների անցանելիությունը: Դրա օգտագործումը հնարավորություն է տալիս թուլացնել ցավը թութքի դեպքում, նպաստում է ճաքերի ապաքինմանը:

Սալոր: Սալորը հաճախ է օգտագործվում փորկապության, նյութափոխանակության հետ կապված խնդիրների, թութքի դեպքում: Օրվա ընթացքում 50 գրամ սալորի օգտագործումը կարող է օգնել ազատվել փորկապությունից, ցավից աղիների դատարկման ընթացքում:

Խնձոր: Խնձորն օգնում է մի խումբ առողջական խնդիրների դեպքում, այդ թվում՝ կարող է նպաստել աղիների աշխատանքին:

Հատապտուղներ: Սրանք օրգանիզմն ապահովում են սննդարար նյութերով, այդ թվում՝ վիտամին C, վիտամին K, մագնիում, մանրաթելեր: Բացի այդ՝ հատապտուղները նպաստում են անոթների առողջությանը, կարող են հակաբորբոքային ազդեցություն ունենալ, թեթևացնել ցավը թութքի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս