
Օձ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 11-ին` ժամը 15:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 30/1 հասցեում գտնվող գրասենյակում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: