Բաժիններ՝

 «Նրանք իրական լեգենդներ են». Գրիզմանը՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսել է իր կարծիքը «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Նրանք իրական լեգենդներ են: Նրանք երբեք չեն հանգստանում, ամեն տարի 50 գոլ են խփում, նվաճում են մրցանակներ, «Ոսկե գնդակներ», հետո վերադառնում են և նորից անում նույնը:

Այս տարի ես նվաճեցի Եվրոպայի սուպերգավաթը, Աշխարհի գավաթը և Եվրոպայի լիգան: Դրա պատճառով ես ինձ դրեցի Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն շարքում: Կարիերայի ընթացքում դժվար է մոտենալ նրանց, բայց մեկ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ դա հնարավոր է»,- ասել է Գրիզմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիզմանն ասել էր, որ մակարդակով հավասար է Ռոնալդուին և Մեսսիին:

Կարդացեք նաև

«Ես նույն մակարդակի վրա՞ եմ Մեսսիի և Ռոնալդուի հետ: Կարծում եմ՝ այո: Բայց աշխարհում կան նոր թարմ խաղացողներ: Բայց ես հասկանում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Ես ուզում եմ շարունակել բարելավվել և հաղթել:

Ես կարող եմ ավելի լավ կարդալ խաղը, կարող եմ զարգացնել իմ հարձակողական կարողությունները, փոխանցումները, ավելի լավ աշխատել, երբ պաշտպանվում են: Կարծում եմ, որ կարող եմ ավելի շատ գոլ խփել և ավելի արդյունավետ լինել»,- ասել էր Գրիզմանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս