Բաժիններ՝

Գլասթոնբերիի երաժշտական փառատոնի տոմսերը խլխլել են 35 րոպեում

2019 թվականի հունիսի վերջին Գլասթոնբերիում կայանալիք երաժշտական փառատոնի տոմերը խլխլել են վաճառքում դրանց հայտնվելուց հետո 35 րոպեի ընթացքում: Ամենամյա միջոցառման կազմակերպիչ Էմիլի Իվիսը Twitter-ում գրել է, որ սահմանվել է տոմսեր ձեռք բերել ցանկացողների թվաքանակի ռեկորդ, որոնց վաճառքն սկսվել է Լոնդոնի ժամանակով առավոտյան ժամը 9-ին։ Իվիսը նշել է, որ դրա պահանջարկը խիստ զարմացրել է:

Նաեւ մի քանի րոպեի ընթացքում ամբողջությամբ վաճառվել են այն տոմսերը, որոնք ներառում են ավտոբուսի տրանսֆերը մինչեւ փառատոնի անցկացման վայր: «Բոլոր տոմսերը վաճառված են: Մենք զարմացած ենք նման պահանջարկից, երեւում է, ռեկորդային թվով մարդիկ են փորձել տոմսեր գնել: Շնորհակալություն ձեզ՝ համբերության եւ անհավանական աջակցության համար, իսկ նրանք, ովքեր չեն կարողացել տոմսեր գնել, կկարողանան դա անել ապրիլին»,- ասել է Իվիսը: Երաժշտության բազմաթիվ սիրահարներ գանգատվել են, որ չեն կարողանում տոմսերի վաճառքի կայք մտնել սերվերների գերբեռնվածության պատճառով:

2019 թվականի գարնանը վաճառքում կլինեն վերադարձված տոմսերը: Գլասթոնբերիի փառատոնը 2019 թվականի հունիսի 26-ից մինչեւ 30-ն անցկացվելու է Սոմերսեթի կոմսության Ուորսի ֆերմայում, եւ, ինչպես սպասվում է, փառատոն կայցելի մոտավորապես 200 հազար մարդ: Կատարողների ցուցակը դեռեւս հայտարարված չէ, թեեւ Պոլ Մաքքարթնիին նշում են որպես փառատոնի հավանական հեդլայներներից մեկը: Միջոցառման բոլոր օրերի համար ստանդարտ տոմսը ժամանակակից երաժշտության սիրահարների վրա նստել է 248 ֆունտ (325 դոլար)՝ գումարած ամրագրման համար դրամական գանձումը:

Գլաստոնբերիի փառատոնը համարում են հանդիսախաղերի արվեստի խոշորագույն համաշխարհային փառատոնը, որն անցկացվում է բնության գրկում: 2018 թվականին փառատոնը չի անցկացվել: Նման ընդմիջումները պատահում են հինգ-վեց տարին մեկ, որպեսզի հանգստանալու հնարավորություն տան ֆրեմային, հարեւան գյուղին եւ փառատոնի կազմակերպիչներին: Գլասթոնբերիի փառատոնն անցկացվում է 1970 թվականից եւ համարվում է Մեծ Բրիտանիայի երաժշտական կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը: Ամեն տարի փառատոն հազարավոր մելոմաններ են այցելում ամբողջ աշխարհից:

Փառատոնում միջոցառումների անցկացման ողջ ժամանակաշրջանում ելույթ են ունեցել այնպիսի խմբեր ու կատարողներ, ինչպիսիք են՝ Led Zeppelin-ը, Դեւիդ Բոուին, Էլվիս Կոստելլոն, The Smiths-ը, Chemical Brothers-ը, Massive Attack-ը, Oasis-ը,, Pulp-ը, Jamiroquai-ը, The Cure-ը, U2-ը, Radiohead-ը, Blur-ը, Coldplay-ը, Arctic Monkeys-ը, The Killers-ը եւ շատ ուրիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս