
«Ազգերի լիգան ամենաանիմաստ մրցաշարն է ֆուտբոլային աշխարհում». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո քննադատել է Ազգերի լիգայի մրցաշարը:
«Ցավոք, տղաներն այժմ պետք է գնան ազգային հավաքականներ և խաղան Ազգերի լիգայում, որն ամենաանիմաստ մրցաշարն է ֆուտբոլային աշխարհում: Հուսով եմ, որ նրանք կվերադառնան առողջ և կխաղան այնպիսի հեշտ մրցաշարերում, ինչպիսիք են Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան:
Հիմա խաղացողների համար դժվար ժամանակ է: Ժամանակն է՝ մտածել նրանց մասին: Ինձ հարցրին «Սիթիի» հետ խաղից հետո, թե արդյո՞ք թիմն ինտենսիվության պակաս ուներ:
Հարցն արդեն քննադատություն է, ասում են, որ ավելի լավ կլիներ, եթե ֆուտբոլիստները թարմ լինեին: Եթե ցանկանում եք տեսնել թարմ խաղացողների, նրանց ամառային ընդմիջում տվեք: Հենդերսոնը հանգստացել է երկու շաբաթ, ինչն ընդհանուր առմամբ ծիծաղելի է: Բայց հիմա ամեն ինչ այսպես է:
Ազգային հավաքականներ ֆուտբոլիստների գնալը նման մեծ խնդիր չէ: Բայց եթե հիմա ես զանգեմ մարզիչներին և խնդրեմ նրանց չհրավիրել մեկ կամ երկու ֆուտբոլիստի, նա ինձ կասի, որ իր վրա Ազգերի լիգայի պատճառով ճնշում է գործադրվում: Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ինչ է հնարավոր այնտեղ հաղթել, բայց հաջորդ ամռանն այնտեղ ինչ-որ եզրափակիչ է»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան