Մահացել է Ղրղզստանի մշակույթի նախարար Սուլթան Ժումագուլովը
59 տարեկան հասակում լույս հոկտեմբերի 8-ի գիշերը մահացել է Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության եւ զբոսաշրջության նախարար Սուլթան Ժումագուլովը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղրղզստանի նախարարների կաբինետի ներկայացուցիչը: Ղրղզստանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Ժումագուլովը մշակույթի նախարար էր նշանակվել 2017 թվականի նոյեմբերին:
Նա հանրապետությունում հայտնի լրագրող էր՝ կարիերան սկսելով 1981 թվականին որպես հանրապետական երիտասարդական թերթի թղթակից:
Այնուհետեւ աշխատել է որպես «Էրկին-Տոո» կառավարական թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, «ԷլՏՌ» հանրային հեռուստաալիքի տնօրեն եւ պետական հեռուստաալիքի գլխավոր տնօրեն: Մարտին լրացել էր նրա 59 տարին: Հայտնիէ, որ նա պայքարում էր ուռուցքային հիվանդության դեմ: