2019-ին ոստիկանության բյուջեն եռակի անգամ ավելին է վարչապետի աշխատակազմի բյուջեից. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Եկող տարվա բյուջեի ծախսերը կանխատեսվում են՝ 1 տրիլիոն 642 միլիարդ դրամ: 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն արդեն խորհրդարանում է: Եկող տարվա բյուջեն, ի տարբերության նախորդ տարիների, ծրագրային է:

Եկող տարվա բյուջեով նախատեսվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 20 միլիարդ 697 միլիոն դրամ, իսկ ահա ՀՀ ոստիկանությանը վարչապետի աշխատակազմից եռակի ավել գումար է հատկացվելու՝ 61 միլիարդ 872 միլիոն դրամ:

2019-ի պետական բյուջեից հատկացվելու է՝ Ազգային ժողովին՝ 5 միլիարդ 254 միլիոն դրամ ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 միլիարդ 145 միլիոն դրամ Սահմանադրական դատարանին՝ 725 միլիոն դրամ Բարձրագույն դատական խորհրդին՝ 12 միլիարդ 380 միլիոն դրամ Ազգային անվտանգությանը՝  32 միլիարդ 717 միլիոն դրամ Դատախազությանը՝  5 միլիարդ 340 միլիոն դրամ Հատուկ քննչական ծառայությանը՝ 739 միլիոն դրամ Քննչական կոմիտեին՝ 7 միլիարդ 839 միլիոն դրամ 2019-ի պետական բյուջեի առյուծի բաժինը աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությանն է՝ 444 միլիարդ 533 միլիոն դրամ,  ապա պաշտպանության նախարարությանը՝ 308 միլիարդ 757 միլիոն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս