«Ծառուկյանը Նիկոլին նվեր արեց»

Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավիճակը խառն է, բայց մի քանի բան պարզ է էս պահի համար․
ա․ Ծառուկյանը Նիկոլին նվեր արեց, տվեց հնարավորություն հեռացնել ուժային նախարարին։ Խոսքը ԱԻՆ-ի մասին է։ Բացի դրանից մարզպետներին է հեռացնում, լուծում է մարզերում սաբոտաժի հարցը ինչ֊որ չափով, ինչպես նաեւ սպասվող ընտրությունների ժամանակ կեղծիքների համակարգումը։

բ․ ՀՅԴ-ն էնքան աջ-ձախ արեց, որ չնկատեց, ոնց դուրս մնաց քաղաքականությունից ՀՀ տարածքում։

գ․ Նիկոլը ցույց տվեց, որ մեկ ժամում կարող է մոբիլիզացնել շատ մեծ եւ ուժային գործողություններին պատրաստ զանգված։

դ․ Պարզվեց, նախագահից լիքը բան կախված է․ օրենքը կարող է չստորագրել։ Տեսնենք, ինչացու է մեր նախագահը։

ե․ Նիկոլը շատ ռիսկային խաղ է խաղում, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, իր սցենարում տասնվեց օր անորոշություն է լինելու, եւ դա լինելու է հասարակության բեռը։

զ․ ԱԺ պուրակը էսօրվանից քաղաքացիների համար բաց է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031