Բաժիններ՝

«Ես մինչև հիմա դեռ երեխա եմ, ով միամտորեն հավատում է խաղացողների ազնվությանը». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Վալենսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղի նախօրեին խոստովանել է, որ պահպանել է վստահությունը իր թիմի ֆուտբոլիստների նկատմամբ:

«Ես հետևում եմ խաղացողներին և տեսնում եմ, թե ով է վրդովված պարտությունից, իսկ ով ուշադրություն չի դարձնում թիմի արդյունքների վրա: Տարբեր է լինում, բայց վերջին ժամանակները ես տեսնում եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի աշխատելու և հաջողության հասնելու ցանկությունը: Այո, ես մինչև հիմա այն երեխան եմ, ինչպես էի 20 տարի առաջ, և միամտորեն հավատում եմ խաղացողների ազնվությանը»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում EFE-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ Մոուրինիոյի և «Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտի մասին, որոնց թվում են հարձակվող Ալեքսիս Սանչեսը և կիսապաշտպան Պոլ Պոգբան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031