Դիետիկ թխվածք նրանց համար, ովքեր չեն ուզում գիրանալ
Թխվածք, որը կարող են օգտագործել նույնիսկ նրանք, ովքեր չեն ցանկանում գիրանալ: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ թխվածքը 5.48 գրամ սպիտակուց, 0.54 գրամ ճարպ և 15.35 գրամ ածխաջուր է պարունակում:
Բաղադրիչներ
- 5 փոքր խնձոր՝ 470 գրամ
- 80 գրամ վարսակի փաթիլներ կամ վարսակի ալյուր
- 80 գրամ ցորենի ամբողջահատիկ ալյուր
- 80 գրամ անյուղ կաթնաշոռ
- 2 ձվի սպիտակուց
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 3 թեյի գդալ ժելատին
- մեղրախոտ՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը
Վարսակի, ցորենի ալյուրը խառնեք, ավելացրեք կաթնաշոռը, մեղրախոտը, սպիտակուցն ու փխրեցուցիչը:
Թխեք 20 րոպե՝ 180 աստիճանի պայմաններում:
Միջուկի համար
Խնձորը մանր կտրատեք, ավելացրեք ջուր, դրեք կրակին: Ավելացրեք ժելատինը, խառնեք մի քանի րոպե:
Լցրեք եփված շերտի վրա, մի քանի ժամ թողեք սառնարանում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը