
«Հիասթափված եմ ոչ-ոքիից, քանի որ «Բարսելոնան» միավորներ էր կորցրել». Ռամոս

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մադրիդյան դերբիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո մեկնաբանել է խաղը:
«Մենք հասկանում էինք այդ երեք միավորների կարևորությունը: Հիասթափված եմ ոչ-ոքիից, քանի որ «Բարսելոնան» միավորներ էր կորցրել: Հիասթափություն կա նաև նրա համար, որ մենք շատ լավ աշխատեցինք:
Առաջին խաղակեսում մրցակիցը շատ էր դիմում պրեսինգի, բայց երկրորդ կեսում մենք վերահսկում էինք խաղը: Չէր բավականացնում միայն վերջին հպումը, ինչը մենք ունեինք նախորդ խաղերում: Հիմա մենք պետք է առաջ շարժվենք: Մրցակցին միշտ պետք է վերաբերվել մաքսիմալ հարգանքով, քանի որ նման խաղերում փոքր սխալներն էլ ունենում են կարևոր նշանակություն»,- նշել է Ռամոսը:
Սիրարփի Աղաբաբյան