Բաժիններ՝

Իսպանիայի Նարոն քաղաքն սկսել է «նիհարել»

Նարոն իսպանական ոչ մեծ քաղաքի իշխանությունները համատարած «նիհարում» են հայտարարել. մինչեւ 2020 թվականը դրա բնակիչները պետք է ընդհանուր առմամբ 100 հազար կիլոգրամ քաշ գցեն: Այդ մասին հայտնել է The Local տեղեկատվական պորտալը:

Գալիսիա ինքնավար հանրակցությում գտնվող քաղաքում ապրում է մոտավորապես 40 հազար մարդ: Նրանցից ինը հազարն ավելորդ քաշ ունի, իսկ երեք հազարը տառապում է ճարպակալությունից: Նախագծին միացել է չորս հազար մարդ՝ քաղաքի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը:

Նախագծի վրա ուշադրություն հրավիրելու համար քաղաքագլուխը եւ նրա օգնականները Նարոնի կենտրոնական հրապարակում հրապարակավ կշռվել են հսկայական կշեռքների վրա: Ծրագրի շրջանակներում բժիշկները բնակիչների համար կազմում են սնվելու եւ մարզումների անվճար անհատական պլան: Ծրագրի մասնակիցները կանոնավոր կերպով կշռվելու են գալիս քաղաքի բուժհաստատություններ: Նարոնի 18 ռեստորաններ փոխել են իրենց ճաշացանկը եւ դրանում ներառել ավելի շատ օգտակար ցածրկալորիական ճաշատեսակներ՝ ծովամթերքից:

Ծրագիրը գործում է նաեւ դպրոցներում: Դասամիջոցների ժամանակ ուսուցիչներն աշակերտների հետ միասին զբոսնում են ծովափին, ուսումնական օրվա ընթացքում դպրոցականներին մեկ ժամ է տրվում սպորտով զբաղվելու համար: Առավոտից աշակերտներին անվճար միրգ են բաժանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս