
Գլուխկոտրուկ. գտեք ելքն անելանելի իրավիճակից

Գլուխկոտրուկ, որն առաջին հայացքից շատ պարզ է թվում, սակայն մտածելու տեղիք է տալիս: Որքա՞ն ժամանակ է ձեզ հարկավոր ճիշտ պատասխանը գտնելու համար:
Գլուխկոտրուկի հերոսը թակարդն է ընկել: Նա ցանկանում է դուրս գալ դրանից, սակայն…
- ձախ մուտքը փակել է խոշորացույցը, և մուտքին մոտենալու դեպքում արևը կայրի նրան
- աջ մուտքը հսկում է վիշապը:
Այս պայմաններում ինչպե՞ս կարող է հերոսը դուրս գալ:
Եթե չեք կարողացել գտնել պատասխանը, կարդացեք այն: Խնդիրը կարող է երկու լուծում ունենալ:
- Հերոսը մի դեպքում կարող է սպասել գիշերվան և դուրս գալ ձախ մուտքով:
- Մյուս դեպքում կարող է խոշորացույցն այն դիրքով պահել, որ արևն այրի վիշապին:
Նյութը Fabiosa.com-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը