
«Ուզում եմ, որպեսզի «Լիվերպուլը» դառնա ամենաանհարմար մրցակիցը յուրաքանչյուր թիմի համար». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ ուզում է անգլիական թիմը դարձնել ամենաանհարմար մրցակիցը յուրաքանչյուր ակումբի համար:
«Ես իսկապես ուզում եմ, որպեսզի մենք լինենք ամենաանհարմար մրցակիցը յուրաքանչյուր թիմի համար: «Լիվերպուլը» դեռ ոչինչ չի հաղթել՝ ոչ նախորդ մրցաշրջանում, ոչ ընթացիկում: Մենք պետք է ատեղծենք նոր իմպուլս, որպեսզի նվաճենք մրցանակներ և տիտղոսներ: Այդպիսին է մեր պլանը, և կարծում եմ, որ դա իրագործելի է այսպիսի ֆուտբոլիստներով:
Վերցնել ինչ-որ տիտղոս՝ շատ դժվար խնդիր է: Դեռ չի եղել խաղ, որին մենք դուրս գանք՝ թերագնահատելով մրցակցին: Ոչ մի արդյունք, որին մենք հասել ենք, հնարավոր չէր լինի՝ առանց մարզական ագահության և ագրեսիայի առողջ չափաբաժնի»,- Կլոպին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը