«Կգա ժամանակը և ինքը՝ Սերժ Սարգսյանն անձամբ կասի՝ ինչ նկատի ուներ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությամբ». Էդուարդ Շարմազանով
Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի ելույթից հետո հանդես եկավ վերջին օրերին քաղաքական մյուս ուժերի արտահայտած մտքերի ու հայտարարությունների հետ կապված մեկնաբանություններով.
«Ես Սերժ Սարգսյանին երբ ասեցի՝ դուք իրավիճակին չեք տիրապետում, ձեզ սխալ են զեկուցում, դուք սթափ չեք գնահատում, գնաց սպեցնազը հանեց, մյուս օրն ասեց՝ Նիկոլը ճիշտ էր: Հիմա ես էդքան առողջությո՞ւն ունեմ բոլորին էդքանը հատ-հատ բացատրեմ: Դուք չե՞ք հասկացել՝ ինչ է կատարվում, ասում են՝ նպատակահարմար չենք գտնում մենք արտահերթ ընտրություններին քվեարկելը, երեւի որոշենք, որ չլինի, ինչի էդ դո՞ւք եք որոշում: Խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժերն էլ են ասում՝ երևի մենք էլ դեմ լինենք: Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք: Ես չեմ հասկանում՝ սա ի՞նչ մտածողության ձև է, իրենք չեն հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի ելույթի վերաբերյալ 168.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, ով, անդրադառնալով Փաշինյանի այդ հայտարարությանը, ասաց.
«Սերժ Սարգսյանի խոսքի իմաստն ամբողջությամբ գիտացկելու ու հասկանալու համար անհրաժեշտ է, որպեսզի ինքը՝ Փաշինյանը Սարգսյանի նման իր կյանքից 30 տարի նվիրի պետականաշինությանը, ծառայի Արցախի ու ՀՀ-ի անվտանգության ապահովմանը, և, վերջապես, կրի անձնական պատասխանատվություն յուրաքանչյուր քաղաքացու ապագայի համար»:
Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստից հայտնի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության մասին մեր հարցին ի պատասխան՝ Է.Շարմազանովն ավելացրեց. «Կգա ժամանակը և ինքը՝ Սերժ Սարգսյանն անձամբ կասի՝ ինչ նկատի ուներ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» ասելով, որի խորությունը Փաշինյանն այդպես էլ չի հասկացել»։
«Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքը Մալաթիա-Սեբաստիա համայնքում
«Իմ Քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքը Մալաթիա-Սեբաստիա համայնքում:#իմքայլը #քայլարաերեւան #քայլարաերեվան #քայլարաերևան #ավագանի #քաղաքապետ #երեւան #երեվան #երևան #քաղաքացիական #քաղաքացիականպայմանագիր #առաքելություն
Gepostet von Իմ Քայլը am Mittwoch, 19. September 2018