Բաժիններ՝

«Աննախադեպ բարենպաստ պայմաններ են գործում ԱԱՀ վճարողների համար». Արման Միրզոյան

«Արտահանման խթանման և հատկապես փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակում ներկայումս աննախադեպ բարենպաստ պայմաններ են գործում ԱԱՀ վճարող հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների համար, ինչը հիմնավորվում է նաև թվային ցուցանիշներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը՝ ամփոփելով հարկ վճարողներին ԱԱՀ վերադարձի 8 ամսվա ցուցանիշները:

Ըստ նրա՝ հարկ վճարողների դիմումների հիման վրա այս տարվա 8 ամիսների ընթացքում ՊԵԿ-ը վերադարձրել է 52.9 մլրդ  դրամ, որից 560 ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել 49.8 մլրդ դրամը:

«Միասնական հաշվին գումարների մուտաքագրումը կատարվում է պարզեցված ընթացակարգով՝ հաշված օրերի ընթացում, նաև ուսումնասիրվում է ընթացակարգի էլ ավելի պարզեցման հնարավորությունը»,- ասաց նա:

Ա. Միրզոյանը նշեց, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների մասով վերադարձվել է 56.5 մլրդ դրամի չափով գումար, այդ թվում՝ անցած տարի հաստատված, բայց դեռ չվերադարձված գումարները, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 52%-ով կամ 20 մլրդ-ով: Ա.Միրզոյանի խոսքով՝ սա վերաբերում է միայն արտահանողներին:

Կարդացեք նաև

«Արտահանման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները նախկինում գործող իրավակարգավորումներով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարներն այլ հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու կամ հետ ստանալու իրավական հնարավորություն չունեին: Սկսած 2017 թ. երկրորդ կիսամյակից՝ ԱԱՀ բոլոր վճարողներին ընձեռվեց այդ հնարավորությունը, ինչը թույլ է տալիս նրանց առավել արդյունավետ կերպով տնօրինել իրենց շրջանառու միջոցները»,- նշեց Ա.Միրզոյանը՝ հավելելով, որ դիմումի հիմնավորված համարվելու դեպքում միասնական հաշվին գումարների մուտաքագրումը կատարվում է մեկ ամսվա ընթացքում, նախկինի՝ 2 ամսվա փոխարեն:

Ա.Միրզոյանի խոսքով՝ ԱԱՀ վերադարձի ցուցանիշի ավելացումը պայմանավորված է արտահանման աճով, նաև նոր արտահանողներ կան. «Նախկինում նման աճ չի եղել»:

«Տվյալ բնագավառում թե՛ օրենսդրության, թե՛ կոնկրետ ժամկետների վերադարձման գործընթացի պարզ լինելու առումով նախադեպ չի եղել երբևէ, և հարկային օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո տվյալ գործընթացը միանշանակ փոխվեց՝ ի օգուտ հարկ վճարողների»,- հավելեց ՊԵԿ պաշտոնյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս