
Դեյվիդ Բեքհեմը 2020թ.-ին կհրավիրի Մեսսիին MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբ

Երկու տարի անց Լեոն կտեղափոխվի Նահանգնե՞ր: «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դարձել է MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի ապագա նպատակը:
Թիմը, որի սեփականատերը Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմն է, ցանկանում է ստորագրել Մեսսիին 2020թ. սոքերի Գլխավոր Լիգայի մեկնարկից առաջ:
«Ինտերի» ղեկավարությունը դեռ կոնտակտի մեջ չի մտել Լիոնելի հետ, բայց հույս ունի կատարել հսկայական առաջարկություն, իսկ ԱՄՆ տեղափոխվելը կհետաքրքրի ինչպես ֆուտբոլիստին, այնպես էլ նրա ընտանիքին:
Ինչպես հաղորդում է The Times-ը, Մեսսիին ստորագրելը հսկայական քայլ կլինի ամերիկյան լիգայի համար, ինչում վստահ են MLS-ի մի քանի ակումբների տնօրեններ:
Լիոնելի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը