Բաժիններ՝

Առանց ԵՄ-ի հետ գործարքի, Brexit-ը խոշոր կորուստներ կբերի բրիտանական տնտեսությանը. ԱՄՀ

Առանց Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի Brexit-ի սցենարը զգալի ֆինանսական կորուստներ կբերի Մեծ Բրիտանիայի տնտեսությանը: Այդ մասին, ինչպես հայտնել է Press Association գործակալությունը, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ սեպտեմբերի 17-ին հրապարակված զեկույցում, որը Լոնդոնում ներկայացրել են Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը եւ ԱՄՀ-ի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը:

ԱՄՀ-ն նախազգուշացրել է, որ Լոնդոնին կարկ կլինի Բրյուսելի հետ կարգավորել մի շարք «հիմնարար հարցեր», այդ թվում՝ վեճը Իռլանդիա կղզում սահմանի գործառման շուրջ, առանց որի անհնարին կլինի կարգավորված Brexit-ը:

«Այդ հարցերի լուծումը կենսականորեն կարեւոր է գործարքի բացակայությամբ Brexit-ի սցենարից խուսափելու համար, ինչն զգալի կորուստների կբերի Մեծ Բրիտանիայի տնտեսությանը եւ բացասաբար կազդի, բայց նվազ չափով, ԵՄ-ի երկրների տնտեսույթան վրա»,- նշվում է զեկույցում:

Համոնդն իր խոսքում նշել է, որ բրիտանական կառավարությունը «չպետք է սպառնալիքի տակ դնի բրիտանական ժողովրդի բարգավաճումը»: «Մենք պետք է ամրապնդենք մեր ձեռք բերած տնտեսական առաջընթացը: Լքելով ԵՄ-ն, մենք պետք է ապահովենք սերտ ու ամուր ապագա գորընկերությունը մեր եվրոպական հարեւանների հետ: Մենք պետք է անսանք ԱՄՆ-ի նախազգուշացումներին»,- հավելել է նա:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս