Բաժիններ՝

Հին Հոլիվուդի 8 ամենագեղեցիկ դերասանուհիները

Գեղեցիկ և տաղանդավոր. Հին Հոլիվուդի այս դերասանուհիները հռչակ են ձեռք բերել կյանքի ընթացքում: Նրանց երկրպագուն էին ինչպես աստվածուհիների: Ոմանք նույնիսկ նորաձևություն էին ստեղծում՝ հեշտությամբ կոտրելով գեղեցկության ժամանակակից հասկացությունները: Այսօր մենք հիշել ենք, թե որքան գեղեցիկ և տաղանդավոր էին Հին Հոլիվուդի դերասանուհիները: Դա իրապես կինոյի սուպերաստղերի ժամանակաշրջան էր:

Գրեյս Քելլի

Գրեյսի կարիերան ընդամենը 4 տարի է տևել (1952-1956), բայց այդ ընթացքում հասցրել է երկու անգամ նոմինացվել Օսկարի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում և մեկ անգամ արձանիկը պահել է ձեռքերում՝ «Գյուղի աղջիկը» ֆիլմում կատարած իր աշխատանքի համար: 

Նաթալի Վուդ

Առավել հայտնի որպես «Հոլիվուդի թագուհի» Նաթալի Վուդը ռուս տարագիրների դուստր է: Նրա դերասանական կարիերան սկսվել էր չորս տարեկանից: Նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են «Հրաշք 34-րդ փողոցում» և «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմերը: 

Լանա Թըրներ

Լանան Հին Հոլիվուդի ամենազգացմունքային և գլամուրային դերասանուհիներց է: Նա կինոյի աշխարհում անհավանական հաջողության է հասել առավելապես իր հրեշտակային դեմքի և ցնցող մարմնի շնորհիվ: Նա հայտնի էր տղամարդկանց ձեռնոցների նման փոխելու սովորությամբ. ամուսնացած է եղել 7 անգամ: 

Վիվիեն Լի

Անհավանական գեղեցկություն ունենալուց բացի դերասանուհին հայտնի էր իր խիստ բնավորությամբ: Չնայած դրան, շատ կինոգործիչներ երազում էին իրենց ֆիլմերում նկարահանել Վիվիենին: Դերասանուհին խաղացել է մոտ 20 ֆիլմում, թատրոնում կերտել է 50-ից ավելի նշանավոր կերպարներ: 

Օդրի Հեփբերն

Ժամանակի որոշակի կետում Օդրին Հոլիվուդի ամենահայտնի և գեղեցիկ աստղերից մեկն էր: Տղամարդիկ պատրաստ էին ամեն ինչի՝ նրան տեսնելու հնարավորություն ունենալու համար: Օդրիին համարվում է ամերիկյան կինոյի պատմության լավագույն դերասանուհին: 

Մերիլին Մոնրո

Մերիլինն իրավամբ համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը: Նա բարդ մանկություն է ունեցել, բայց դա նրան ավելի ուժեղ և նպատակաուղղված է դարձրել: Ֆիլմերը, որտեղ այս աստվածուհին խաղացել է, մինչ օրս սիրելի են: 

Ավա Գարդներ

Ավան մեծացել է աղքատ ընտանիքում, բայց 16 տարեկանում նա որոշում է, որ կյանքը փոխելու ժամանակն է: Ապագա հռչակավոր դերասանուհին հավաքում է իրերը, թողնում է տունը՝ անկախ կյանք սկսելու համար: Նրա կարիեայի սկիզբը հարթ ընթացք չի ունեցել, բայց հետագայում Գարդները Հոլիվուդի լավագույն դերասանուհիներից մեկն էր: 

Մարլեն Դիտրիխ

Մարլեն Դիտրիխն իսկապես յուրահատուկ դերասանուհի է: Նա աշխարհին տվել է անթիվ զարմանահրաշ կերպարներ, ինչպես նաև մեծ ազդեցություն է ունեցել կինոյի, նորաձևության և կանացի ինքնության հասկացությունների վրա: Նա միաժամանակ գայթակղիչ է և անհասկանալի, արատավոր և անմեղ, գեղեցիկ և սարսափելի: 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս