8 ամենօրյա սովորություն, որոնք լուրջ վնաս են հասցնում երիկամներին
Երիկամների աշխատանքի վրա բացասական ազդեցություն են ունենում մի շարք գործոններ, այդ թվում՝ մի շարք սովորություններ: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ հարկավոր է հրաժարվել այս սովորություններից՝ երիկամներին չվնասելու համար:
Աղի չարաշահում: Մեծ քանակով աղի օգտագործումից հետո զարկերակային ճնշումը բարձրանում է, որպես հետևանք՝ մեծանում է երիկամների ծանրաբեռնվածությունը: Աղի չարաշահումը կարող է նաև քարերի առաջացման պատճառ դառնալ, ինչը թուլության, միզարձակման ընթացքում ցավի, սրտխառնոցի պատճառ է դառնում:
Ցավազրկողների օգտագործում: Ցավազրկողների չարաշահումը կարող է վնասել երիկամներին, դրանց գործունեության խանգարման պատճառ դառնալ:
Գազավորված ըմպելիքի օգտագործում: Գազավորված ըմպելիքը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի, այդ թվում՝ երիկամների վրա:
Քիչ քանակով ջրի օգտագործում: Ջուրը կարևոր է երիկամների աշխատանքի համար. այն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Ջրազրկման դեպքում արյունը խտանում է, ինչը բացասաբար է անդրադառնում երիկամների վրա:
Կիսաֆաբրիկատների չարաշահում: Սրանք մեծ քանակով աղ և ֆոսֆոր են պարունակում: Ֆոսֆորի ավելորդ մակարդակը բացասաբար է անդրադառնում ինչպես՝ երիկամների, այնպես էլ՝ ոսկորների առողջության վրա:
Հյուծող մարզումներ: Հյուծող մարզումները բացասաբար են անդրադառնում երիկամների առողջության վրա:
Այրոցի դեմ դեղամիջոցների չարաշահում: Բժիշկները նշում են, որ այրոցի դեմ դեղամիջոցների չարաշահումը կարող է կապված լինել երիկամների խնդիրների հետ:
Ալկոհոլի չարաշահում: Ալկոհոլը բացասաբար է ազդում առողջության վրա, այդ թվում՝ վատացնելով երիկամների աշխատանքը: Երիկամները ստիպված են լինում ծանրաբեռնված աշխատել՝ օրգանիզմը տոքսիններից ազատելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը