Նշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Գլխուղեղի ուռուցքը գանգի խոռոչում հյուսվածքների անոմալ աճի հետևանք է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ տարբերվում են գլխուղեղի ուռուցքի երկու հիմնական խումբ՝ առաջնային և երկրորդային կամ մետաստատիկ, որոնք գլխուղեղ են տարածվում այլ օրգաններից:
Գլխուղեղի երկրորդային ախտահարում կարող է առաջանալ աղիների, կրծքագեղձի, երիկամների, թոքերի և այլ օրգանների ուռուցքների դեպքում:
Գլխուղեղի ուռուցքի դեպքում կարող են տարբեր ախտանշաններ նկատվել, որոնք մեծապես կախված են այն հանգամանքից, թե որտեղ է գտնվում ուռուցքը և ինչ կենտրոններ է ախտահարել: Հիվանդության սկզբնական շրջանում այն կարող է զարգանալ առանց նշանների:
Գլխուղեղի ուռուցի առկայության մասին կարող են վկայել գլխացավերը, որոնք չեն անցնում ցավազրկողների ընդունումից հետո: Կարող են նկատվել նաև հետևյալ ախտանշանները.
- սուր գլխացավեր
- սրտխառնոց և փսխում
- տեսողության, խոսքի, լսողության վատացում
- ջղաձգումներ
- կողմնորոշման հետ կապված խնդիրներ
- վերջույթների թմրածություն և ծակոցներ
- հոգնածություն
- քնկոտություն
- քնի հետ կապված խնդիրներ
- հիշողության խնդիրներ
- տրամադրության անկումներ և դեպրեսիա
- առօրյա աշխատանք կատարելու անկարողություն:
Եթե նկատում եք այս ախտանշաններից մի քանիսը, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը: Միայն թե դրանց առկայության դեպքում հարկավոր չէ խուճապի մատնվել, քանի որ այդ ախտանշանները կարող են ուղեկցել այլ առողջական խնդիրների:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը