
Մհեր Սեդրակյանը սիրահոժար պատրաստ է վճարել տուգանքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությունից ոմանք թեթեւացած շունչ են քաշում, երբ պարզվում է, որ իրենց նկատմամբ ոչ թե քրեական գործեր են հարուցվելու՝ կալանքով-դատ ու դատաստանով, այլ ընդամենը ակնկալում են բյուջե գումար վճարել։
Օրինակ, Մհեր Սեդրակյանի գազալցակայանի մասին տարիներ շարունակ գրվել է, որ «լեւի» գազով է աշխատում, սակայն ՊԵԿ ստուգումների արդյունքում նրա նկատմամբ տուգանք է սահմանվել՝ 15 մլն դրամ, ինչը նա սիրահոժար պատրաստ է վճարել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: