Թզի օգտակար հատկությունները. համեղ բուժում
Թուզն ամենահամեղ մրգերից է, որը խորհուրդ է տրվում նաև մի խումբ առողջական խնդիրների առկայության դեպքում: Fithacker.ru-ն ներկայացրել է թզի օգտագործման մի քանի միջոց:
Ասպիրինի փոխարեն: Թուզը եթերային յուղեր է պարունակում, որոնք թույլ չեն տալիս, որ արյունը խտանա: Մեկ ամսվա ընթացքում ամեն օր մի թուզ օգտագործեք, մեկ ամիս դադարից հետո կարող եք կրկնել:
Լավացնում է ուղեղի աշխատանքը: Թուզը խորհուրդ է տրվում մարդկանց, ում աշխատանքը կապված է մտավոր ծանրաբեռնվածության հետ:
Ջերմության բարձրացման, անգինայի, բերանի խոռոչի վարակների դեպքում 1 ճաշի գդալ մանրացրած թզին ավելացրեք 2 բաժակ եռացրած ջուր: 10 րոպե դրեք դանդաղ կրակին: Սառելուց հետո օգտագործեք 4 անգամ:
Հոգնածություն, թուլություն, նյարդային հյուծվածություն: 4-5 թզին 1 բաժակ տաք կաթ ավելացրեք, որոշ ժամանակ անց կաթը քամեք, օգտագործեք օրվա ընթացքում:
Միզասեռական համակարգի հիվանդություններ, ցավ միզարձակման ընթացքում: 3-5 թզին ավելացրեք 200 մլ եռացրած ջուր, 5 րոպե եռացրեք կրակին: Թուզն օգտագործեք օրվա ընթացքում:
Աղցան, որն օգտակար է առողջությանը. բաղադրիչներ
- 300 գրամ թուզ
- 150 գրամ սև սալոր
- 5 ճաշի գդալ նուշ
- 1 բաժակ կեֆիր:
Մանր կտրատեք թուզն ու սև սալորը: Նուշը նախապես թրջեք, մանր կտրատեք: Խառնեք բաղադրիչները, ավելացրեք կեֆիրը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը