7 նշան, որ դու այլևս նրա նկատմամբ զգացմունքներ չունես, բայց չես հեռանում նրանից
Դու վստահ չես, թե դեռ սիրո՞ւմ ես արդյոք քո տղամարդուն։ Իսկ միգուցե դու պարզապես սովորել ես ու վախենում ես ինչ-որ բան փոխել։ Մեծամասնությունը պարզապես վախենում է մենակ մնալ։ Մեզ միշտ ներշնչում են, որ միայնակ լինելը վատ է, թեպետ շատ ավելի վատ է սխալ մարդու հետ լինելը։ Ահա թե ինչու են շատ հարաբերություններ այդքան երկար ձգվում, չնայած նրանց վաղեմության ժամկետը վաղուց անցել է։
Եթե դու արդեն վստահություն չունես քո հարաբերությունների նկատմամբ, ուրեմն ուշադրություն դարձրու ստորև բերվող նշաններին ու արդարացումներին։ Եթե դու դրանց մեջ ճանաչես քեզ, ուրեմն ժամանակն է, որ դու այլ տղամարդ գտնես։ Ի վերջո, մենք բոլորս էլ արժանի ենք երջանիկ լինելու։
1. Դու ավելի վատն էլ ես տեսել ու հույս ունես, որ հարաբերությունները կկարգավորվեն։
Դու գիտես, որ դու երջանիկ չես, բայց ոչինչ չես անում իրավիճակը շտկելու համար։ Դուք հեռանում եք միմյանցից, բայց դու քեզ համոզում ես, որ նույնիսկ շատ ավելի վատ հարաբերություններ են կարգավորվել, այնպես որ, ձեզ մոտ էլ ամեն ինչ կհարթվի։
2. Դու խղճում ես քո տղամարդուն և նրան արդարացնում ես ուրիշների ներկայությամբ։
Եթե նրանից բաժանվելու միտքը քեզ ստիպում է մեղավոր զգալ, դու պետք է ինքդ քեզ հարցնես, թե արդյո՞ք դա քո՝ նրա հետ մնալու միակ պատճառն է։
Խղճահարությունից դրդված՝ հարաբերությունները պահպանելը նորմալ չէ ու արդար չէ ոչ քո, ոչ էլ նրա նկատմամբ։
Դու շարունակ նրան արդարացնո՞ւմ ես ուրիշների մոտ։ Դու ուրիշներից լավ գիտես, թե ինչ մարդ ես ուզում տեսնել քո կողքին, այնպես որ, ավելի քչին մի համաձայնիր։
3. Դու չես ուզում միայնակ լինել կամ սպասել ուրիշի։
Քեզ վախեցնում է միայնությունը, դու մտահոգվում ես՝ կգտնե՞ս արդյոք ավելի լավին։ Բայց ահա մի հարց տեղին է այստեղ։ Մի՞թե հիմա՝ այս ոչ երջանիկ հարաբերությունների մեջ, դու քեզ ավելի լավ ես զգում։ Դու իրո՞ք ուզում ես մնացած կյանքդ անցկացնել՝ մտածելով՝ իսկ ի՞նչ կարող էր լինել։
Եթե դու մնում ես մի տղամարդու հետ այն հույսով, որ արդյունքում կհանդիպես ավելի լավին, նշանակում է՝ դու համաձայն ես քչին։ Շարժվիր առաջ ու քեզ մատչելի ու բաց դարձրու նոր սիրո համար։
4. Միգուցե քեզ երեխանե՞րն են կանգնեցնում։
Ճշմարտությունն այն է, որ երեխաներն այնքան միամիտ չեն, որքան մեզ թվում է, և հավանական է, որ նրանց վրա արդեն իսկ բացասաբար է ազդում այն, թե դուք ամուսիններով ինչպես եք միմյանց վերաբերվում։ Եթե դուք միասին եք միայն նրանց համար, ուրեմն դուք երջանկությունից զրկում եք՝ ինչպես ձեզ, այնպես էլ՝ նրանց։
5. Դուք արդեն նշանված եք կամ ամուսնացած։
Դու գիտես, որ քո զգացմունքները սառել են, բայց դուք արդեն նշանվել կամ արդեն ամուսնացա՞ծ եք։ Մարդիկ փոխվում են, զգացմունքները փոխվում են, և եթե ձեզ մոտ չի ստացվում դա կարգավորել, ուրեմն չարժե ձգել անխուսափելին։
6. Դու չես կարող նրան պատկերացնել մեկ ուրիշի հետ։
Եթե միակ պատճառը, որի համար դու դեռ նրա հետ ես, այն է, որ քեզ համար անտանելի է այն միտքը, որ նա կարող է ուրիշի հետ լինել, ուրեմն դու կորցնում ես քո ժամանակը։ Չէ՞ որ դու կարող ես գտնել մարդու, ում իսկապես ի սրտե կարող ես սիրել։
7. Քեզ շատ է պետք ժամանակ քեզ համար։
Հարաբերությունների մեծ մասի դեպքում մարդիկ պարզապես չեն կարող առանց մեկը մյուսի։ Բայց եթե դու սպասում ես, որ մի օր մենակ կմնաս, ուրեմն մի բան այնպես չէ։
Մտածում ես, թե ավելի լավ է դու ժամանակ անցկացնես ընկերներիդ հետ կամ ինքդ քեզ հետ միայնակ մնաս, քան քո տղամարդու հե՞տ։ Եզրակացություններն ակնհայտ են։
Հարցրու ինքդ քեզ՝ եթե դու կարողանայիր այս աշխարհում ինչ-որ մեկի հետ լինել, դու, միևնույն է, քո տղամարդո՞ւն կընտրեիր։ Եթե պատասխանը դրական է, ուրեմն քեզ մոտ ամեն ինչ հիանալի է, իսկ եթե՝ ոչ, ինքդ ես հասկանում։
Դու ընտրության հնարավորություն ունես՝ լինել նրա հետ, ում հետ ուզում ես, կամ ծայրահեղ դեպքում՝ չլինել նրա հետ, ում հետ չես ուզում լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը