Բաժիններ՝

«Արսենալ»-ը հաղթեց «Քարդիֆ»-ին. Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ խաղի վերջում

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Քարդիֆ»-ին:

«Արսենալ»-ը մեկնարկային առավելությունը միայն ստանդար դիրքի խաղարկումից հետո կարողացավ գոլի վերածել: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Մուստաֆին: Առաջին կեսում «զինագործները»-ն էլ հնարավորություն ունեին կրկինապատկելու հաշվի հավասարությունը, սակայն ի տարբերություն մայրաքաղաքայինների՝ «Քարդիֆ»-ի ֆուտբոլիստները օգտվեցին խաղակեսի վերջին րոպեին իրենց տրված հնարավորությունից և վերականգնեցին հաշվի հավասարությունը:

Երկրորդ կեսի 62-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը դիպուկ հարվածով կրկին առաջ մղեց «Արսենալ»-ին՝ հաշիվը դարձնելով 1:2: Րոպեներ անց «Քարդիֆ»-ի ֆուտբոլիստները վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ այս անգամ աչքի ընկավ Վարդը: Բայց «Արսենալ»-ը իր առավելոթյունը գոլի վերածեց 80-րդ րոպեին և այս անգամ դիպուկությամբ աչքի ընկավ Լակազետը: Ի վերջո «զինագործները» հաղթեցին 2:3 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և փոխարինման դուրս եկավ խաղակեսի վերջում՝ 88-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Արսենալ»-ն ունի 6 միավոր: Հաջորդ տուրում լոնդոնյան ակումբ կխաղա «Նյուքասլ»-ի հետ այդ խաղը կկայանա սեպտեմբերի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս