Մոուրինիոն իր կարիերայի ընթացքում ամենաշատն է ծախսել տրանսֆերների վրա. այլ արդյունքներ
Ուրբաթ օրը փակվեց ամառային տրանսֆերային պատուհանը: Տրանսֆերային այս պատուհանը ևս լի էր անակնկալներով:
Տրանսֆերային այս պատուհանից հետո թարմացավ ամենաշատը ծախսել սիրող մարզիչների ցանկը:
Մոուրինիոն դեռ առաջինն է, թեև այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» ակնհայտորեն ավելի քիչ ծախսեց, քան սպասում էր:
Մոուրինիոն ծախսել է 1.52 միլիարդ եվրո 92 ֆուտբոլիստ գնելու համար:
Անչելոտին վերադարձել է ակտիվ գործունեության, սակայն, ամենայն հավանականությամբ, երկորրդ տեղը նա շուտով կզիջի Գվարդիոլային: Նրանց ծախսած գումարների միջև տարբերությունը 50 մլն եվրո է:
Անչելոտին ծախսել է 1.2 միլիարդ եվրո 82 խաղացողի համար: Գվարդիոլան տրանսֆերների վրա ծախսել է 1.15 միլիարդ եվրո և գնել է 52 խաղացողի:
Մյուս մարզիչների ցուցանիշներն են՝
4. Մանուել Պելեգրինի – 1.04 մլրդ եվրո – 83 խաղացող
5. Մասիմիլիանո Ալեգրի – 1.01 մլրդ – 87 խաղացող
6. Արսեն Վենգեր – 923 միլիոն եվրո – 102 խաղացող
7. Ռոբերտո Մանչինի – 795 մլն եվրո – 79 խաղացող
8. Կլաուդիո Ռանիերի – 788 մլն եվրո – 94 խաղացող
9. Ռաֆայել Բենիտես – 745 մլն եվրո – 92 խաղացող
10. Ունայ Էմերի – 661 մլն եվրո – 62 խաղացող
Սիրարփի Աղաբաբյան