«Ինչո՞ւ Բենզեման չի կարող դառնալ Պրեմիերայի լավագույն ռմբարկուն». Լոպետեգի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է թիմի հաղթանակը «Լեգանեսի» դեմ խաղում (4:1):
Դարպասապահների մասին
«Կեյլորը (Նավասը) հիանալի հանդիպում ունեցավ «Ժիրոնայի» հետ խաղում: Եվ նա ՈՒԵՖԱ-ի վարկածով լավագույնն է: Մենք կտեսնենք, թե ինչ է տեղի ունենում, մեր որոշումները կլինեն դաշտում, թեև որոշ մտքեր ունենք, թե ինչ ենք անելու:
Մենք ունենք երեք մեծ դարպասապահներ, և մենք կփորձենք գտնել լավագույն լուծումը»:
Խաղի մասին
«Մենք լավ խաղացինք: Խառնաշփոթ եղավ, քանի որ մրցակիցները հաշիվը հավասարեցրին, մենք շտապեցինք, սակայն կարողացանք լավ անցկացնել երկրորդ կեսը»:
Բենզեմայի մասին
«Ես չեմ փոխել որևէ մեկին, Բենզեման գերազանց հարձակվող է և միշտ եղել է այդպիսին: Նա շատ ավելի վստահ է դարձել և օգնում է թիմին:
Ինչո՞ւ Բենզեման չի կարող դառնալ Պրեմիերայի լավագույն ռմբարկուն: Ինչո՞ւ նա չի կարող 30 կամ 40 գոլ խփել: Ամենակարևորը թիմն է, քանի որ նպատակները թիմային աշխատանքի արդյունք են»:
Սիրարփի Աղաբաբյան