Մովսես Հակոբյանն Արցախի ամենակարևոր ձեռքբերումն է համարում պետություն ունենալու փաստն ու մարտունակ բանակը
Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը Արցախի անցած 27 տարիների ամենակարևոր ձեռքբերումն է համարում պետություն ունենալու փաստը և կանոնավոր ու մարտունակ բանակի կայացումը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մովսես Հակոբյանն ընդգծել է, որ այսքան տարիների ընթացքում Արցախի գոյության փաստն ապացույցն է նրա, որ Արցախի Հանրապետության հիմքերն ամուր ու անսասան են, ինչի երաշխավորը հայոց հզոր բանակն է և հաստատակամ ու վճռական ժողովրդի կամքը՝ ապրելու, աշխատելու և արարելու ազատ ու անկախ հայրենիքում:
«Ավագ սերնդի հերոսական գործը մեր երիտասարդների հուսալի ձեռքերում է: Նվաճված անկախությունը բացարձակ արժեք է և ունի մեծ առավելություն»,-ասել է Մովսես Հակոբյանը: