Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ կառավարության մի խումբ անդամների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը եւ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս