Բաժիններ՝

Twitter-ում կարող է հուշում հայտնվել, թե օգտատերերից ում պետք է ցուցակից հանել

Twitter-ը կարող է սկսել խորհուրդ տալ, թե օգտատերերը որ օգտահաշիվներից պետք է ազատվեն: Ինչպես հայտնել է Slate առցանց հրատարակությունը, այդ գործառույթը մի քանի օր մատչելի էր սոսկ ոչ մեծ թվով օգտատերերի։

Հանձնարարականները կտրվեն ըստ օգտատիրոջ ժապավենի եւ այլ պրոֆիլների հետ նրա փոխգործակցության հետազոտման արդյունքների: Այդ բոլոր տվյալների հիման վրա սոցցանցը կառաջարկի այն օգտահաշիվների ցանկը, որոնք, հնարավոր է, անհետաքրքիր են այս կամ այն մարդու համար: Թե ինչ եզրակացություններ են արել Twitter-ում եւ վերջնականապես կտրվի արդյոք նման հնարավորություն, չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս