Բաժիններ՝

Բեն Աֆլեքը կարող է Բեթմենի դերից զրկվել ալկոհոլի հետ կապված խնդրի պատճառով. The Wrap

Բեթմենի դերում դերասան Բեն Աֆլեքի ապագան հարցականի տակ է ապահովագրական աճած ծախսերի պատճառով, որոնք կապված են ալկոհոլից կախվածությունից բուժման հետ: Այդ մասին հայտնել է The Wrap ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Անցած շաբաթ Աֆլեքը վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ տեղավորվել է նարկոլոգիական կլինիկայում, ինչի կապակցությամբ Warner Brothers ստուդիան քննարկում է դերասանի հետ պարտավորագրի լուծարման տարբերակը:

«Ամենայն հավանականությամբ, ստուդիան Աֆլեքին կփոխարինի մեկ այլ դերասանով, քանի որ ապահովագրական ծախսերը կտրուկ կաճեն»,-պորտալը փոխանցել է ապահովագրության գծով փորձագետի խոսքը: Նա ճշտել է, որ ապահովագրական ընկերությունները կարող են գերհերոսի մասին ֆիլմի բյուջեի կեսի հետ համեմատելի գումարներ պահանջել կինոնկարի արտադրության ձախողման պատճառով: Բեթմենի մասին նոր կինոժապավենը կդառնա ֆրանշիզայի վերաբեռնումը: Թողարկման պլանավորվող ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:

Վերջին տարիներին դերասանն անձնական կյանքի դժվարին ժամանակաշրջան է ապրում: 2016 թվականի հունիսին նա բաժանվել է իր կնոջից՝ Ջենիֆեր Հառներից, բայց պայմանավորվել է նրա հետ միասին դաստիարակել իրենց երեք ընդհանուր զավակներին՝ 12-ամյա Վայոլեթին, իննամյա Սերաֆինին եւ հնգամյա Սեմուելին: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Աֆլեքը եւ Հառները որոշում են ընդունել բաժանվել, մասնավորապես, ալկոհոլի եւ մոլախաղերի նկատմամբ Բենի հիվանդագին հակման պատճառով: Նա ինքը հերքում էր այդ պնդումները:

Աֆլեքը դերասանական կարիերան սկսել Է 1980-ական թվականներին: Նա հանդիսականներին հայտնի է, մասնավորապես, «Խելացի Ուիլ Հանթինգը» (1997 թ.) ֆիլմով, որը նրան Մեթ Դեյմոնի հետ միասին «Օսկար» է բերել լավագույն սցենարի համար, «Արմագեդոն» (1998 թ.) եւ «Դոգմա» (1999 թ.) ժապավեններով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս