Բաժիններ՝

«Այս տարի ամռանը էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել». Արթուր Գրիգորյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ ասաց, որ նախարարությունում իրականացվում են արդիականացման ծրագրեր, և պաշտոնի ստանձնումից հետո առաջնահերթ խնդիր է դրել ուսոմնասիրել այդ ծրագրերը, հանձնարարել է շատ արագ կատարել ծրագրերի գույքագրում.

«Ես խնդիր էի դրել՝ առաջնահերթ ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը: Իմ կողմից ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները, գնացել ենք ոչ ստանդարտ լուծումների և կարողացել ենք ճիշտ ժամանակին՝ օգոստոսի մեկին, վերագործարկել ատոմակայանը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այս տարի ամռանը էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղել. «Երբևէ ամռանը այդքան սպառում չի գրանցվել, քանի որ ամռան այս երեք ամիսներին գրեթե օրական ծախսվում էր 1030 մեգավատտ էլեկտրաէներգիա: Նման ծախս ուենցել ենք հիմնականում նոր տարվա օրերին, բայց ամռան ամիսներին նման իրավիճակ չէր եղել, և դա պայմանավորված էր հիմնականում շոգ օրերի հետ։ Այդ ընթացքում հաջողվել է այնպես անել, որ ոչ մի խափանում տեղի չունենա»։

Նախարարը կարևորեց այն փաստը, որ բարձրավոլտ էլեկտրական ցանցերը ավելի ճիշտ կառավարելու համար «Տաշիր գրուպի» հետ համաձայնության են եկել, որ պետք է հանձնել պետական կառավարման: Նա նաև ասաց, որ նախարարությունում կառուցվածքային փոփոխություների մի ամբողջ փաթեթ է նախապատրաստել, որի արդյունքում կվերաձևակերպվի նախարարության աշխատակազմը:

Կարդացեք նաև

Անդադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին՝ նա հիշեցրեց, որ համատեղ բանակցությունների արդյունքից եկել են եզրակացության և հուլիսի մեկից սոցիալապես անապահով ընտանիքների համար տասը դրամով նվազեցրել են սակագինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս